Картинки по запросу գագիկ համբարյանԴավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ տեղի է ունեցել սկանդալ։ Росбалт-ը հաղորդում է, որ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը Իրանին մեղադրել է ահաբեկչության աջակցության և հարևան երկրների ներքին գործերին միջամտելու մեջ։
«Հուսով եմ՝ Իրանը պատասխան է տալու ահաբեկիչներին աջակցելու, բալիստիկ հրթիռների վերաբերյալ պայմանագրի խախտման և հարևան երկրների ներքին գործերին միջամտելու համար»,- հայտարարել է սաուդացի պաշտոնյան։
Ինչպես ասում են, լավ պաշտպանությունը նախահարձակ լինելն է։ Այս սկզբունքով է առաջնորդվում Արաբական թերակղզում գտնվող այս բացարձակ միապետությունը։ Նույն Սաուդյան Արաբիան է դարձել պատուհաս տարածաշրջանի համար։ Հենց Էր Ռիադն է հովանավորում բազմաթիվ ահաբեկչական կազմակերպությունների, որոնք շատ ակտիվ գործել և գործում են ՌԴ-ում, Չինաստանում, Սիրիայում, Եգիպտոսում և այլն։ «ԻՊ»-ի և «ալ-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների կնքահայրը և հովանավորը հենց Սաուդյան Արաբիան է։ Միայն Էր Ռիադի միջամտության շնորհիվ է, որ իրենց իշխանությունը պահպանում են Բահրեյնի և Յեմենի մարիոնետային կառավարությունները։ Հենց Սաուդյան Արաբիան է միջամտում Սիրիայի ներքին գործերին՝ ցանկանալով գահընկեց անել ալավի Բաշար Ասադի իշխանությունը և այն հանձնել իր կողմից վերահսկվող և հովանավորվող ահաբեկչական կազմակերպություններին։ 
Սաուդացի սույն պաշտոնյայի հռետորաբանությունը սպասելի էր, քանի որ վերջինս հույս ունի, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դ.Թրամփը կչեղարկի Իրանի հետ կնքված «վեցյակի» համաձայնագիրը և պատերազմ կհրահրի Թեհրանի դեմ։
Ի դեպ՝ հետաքրքիր մի զուգադիպություն. Իրանի դեմ Թրամփի քաղաքականությունը պաշտպանում են իրար «ԱՏՈՂ» Սաուդյան Արաբիան և Իսրայելը։
Հ.Գ. Հիշեցնեմ, որ այս երկիրը դիվանագիտական հարաբերություններ չունի ՀՀ-ի հետ, և Արցախյան հակամարտության տարիներին մեծ աջակցություն էր ցուցաբերում Ադրբեջանին։ Էր Ռիադը ֆինանսապես հովանավորում էր Բաքվին, ինչպես նաև ահաբեկինչներ «մատակարարում» վերջինիս։ Բրիտանական Financial Times-ը ժամանակին տեղեկացրել էր, որ Չեչնիայում ՌԴ-ի դեմ կռվող և Սաուդյան Արաբիայից հովանավորվող դաշտային հրամանատար, ահաբեկիչ Խաթաբը ժամանակին Ադրբեջանի կողմից ակտիվ մասնակցել է նաև Արցախյան պատերազմին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել