Վաշինգտոնը կարող է ճանաչել եզդիների, ինչպես նաև կրոնական փոքրամասնությունների՝ քրիստոնյաների ցեղասպանությունը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում՝ Իրաքում, Սիրիայում, Լիբիայում, հաղորդում է RT-ն։

Համապատասխան օրինագիծը ԱՄՆ կոնգրեսի քննարկմանը ներկայացրել է Կալիֆոռնիա նահանգի ներկայացուցիչների պալատի անդամ Դանա Ռոռաբախերը։

Նշվում է, որ եթե նախաձեռնությունը հաստատվի, եդիներին և քրիստոնյաներին, որոնք տուժել են ցեղասպանությունից, կհրավիրեն ԱՄՆ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել