Картинки по запросу արտաքին պարտքԱզգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2016-ի նոյեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական պարտքը կազմել է 5 մլրդ 596 մլն դոլար՝ հոկտեմբերի 31-ի 5 մլրդ 606 մլն դոլարի դիմաց:
ՀՀ պետական պարտքի մեծ մասը՝ 4 մլրդ 494 մլն դոլար, կազմել է արտաքին պարտքը: Այն նախորդ ամսվա նկատմամբ նվազել է 48,5 մլն դոլարով:
Վերոնշյալ 4 մլրդ 494 մլն դոլարից կառավարության պարտքը կազմել է 3 մլրդ 997 մլն դոլար, իսկ Կենտրոնական բանկինը՝ 497 մլն դոլար: Կառավարության պարտքն նվազել է 47,4 մլն դոլարով, ԿԲ-ինը՝ 1,1 մլն դոլարով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել