Lurer.com-ը գրում է.

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Տատա Սթիլ մրցաշարի 4 տուրից հետո 9-րդ տեղում է:

Արոնյանը 4 հնարավորից վաստակել է 2 միավոր և մրցաշարային աղյուսակում 9-րդն է: Առաջատարը 3,5 միավորով Պավել Էլյանովն է: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն ունեն 3-ական միավոր:

Հունվարի 18-ին մրցաշարում հանգստյան օր է:

Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի առաջատար Պավել Էլյանովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել