Tert.am-ը գրում է.

Չնայած Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման հարցը պետք է մեկնաբանեն այդ գործընթացում ներգրավված երկրները, ԱՄՆ-ն հիշեցնում է խոսքի ազատության պաշտպանության անհրաժեշտության մասին: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:


«Ավելի լավ է այդ մասին խոսեն համապատասխան երկրները, հատկապես, երբ խոսքն արտահանձնման դիմումների մասին է: Այդ մասին իսկապես պետք է այդ երկրները խոսեն: Ակնհայտ է, որ մամուլի ազատությունը կարևոր է մեզ համար, և մենք միշտ խոսում ենք այդ մասին»,- պատասխանել է նա Բելառուսում ձերբակալված և Ադրբեջանին բլոգեր Լապշինի արտահանձնման վերաբերյալ ԱՄՆ-ի վերաբերմունքի մասին հարցին՝ հավելելով, որ նա չունի կոնկրետ տեղեկություն այդ հարցի վերաբերյալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել