Գիտե՞ք, տղաներ, որպեսզի աղջիկը ժպտա, պետք չէ շատ ջանք թափել ու տառապել: Ցանկացած, անգամ ամենաաղքատ տղան կարող է աղջկա մոտ ժպիտ առաջացնել 100 անգամ ավելի հաճախ, քան ինչ-որ մեծահարուստ մեկը, որ հույսը դրել է իր փողերի վրա: Բոլոր աղջիկները երազում են, որ իրենց իսկապես սիրեն: Իսկ ի՞նչ է դա նշանակում: Ի՞նչ անել, որպեսզի ձեր սիրած էակը ժպտա: Ավելի հեշտ բան չկա… Պարզապես կարդացեք այս մի քանի պարզ խորհուրդներն ու ձեր սիրելիին մի փոքր երջանկություն պարգևեք: Չէ՞ որ ամեն ինչ փոխադարձ է:

Ասա նրան, որ գեղեցիկ է կամ շքեղ տեսք ունի (ոչ թե կրքոտ է կամ սեքսուալ):

Բռնիր նրա ձեռքը, անգամ եթե դա մի քանի վայրկյան է տևում (կարևոր չէ, թե երբ և որտեղ):

Մոտեցիր նրան հետևից և գրկիր: Երկար ժամանակ բաց մի թող նրան, եթե, իհարկե, նա ջանքեր չի թափում քեզնից ազատվելու:

Համբուրիր նրա ճակատը:

Изображение с названием Make Any Girl Want to Kiss You Step 12

Երբ նա տխուր է, գրկիր նրան և ասա, թե որքան կարևոր է նա քեզ համար:

Գնահատիր փոքրիկ պահերը: Դրանք նրա համար շատ կարևոր են:

Եթե երկար ժամանակ ինչ-որ ուրիշ աղջկա հետ էիր զրուցում, խոսակցության ավարտից հետո մոտեցիր նրան, գրկիր ու համբուրիր. թող իմանա, որ նա քոնն է, իսկ մյուսները` ոչ:

Պարզապես զանգահարիր նրան և բարևիր:

Ընկերների և ընտանիքի անդամների հետ ծանոթության ժամանակ նրան որպես քո ընկերուհի ներկայացրու:

Եթե նա զայրանում է քեզ վրա, համբուրիր նրան:

Խաղա նրա վարսերի հետ, մատներդ անցկացրու դրանց մեջ և շոյիր դրանք:

Նրան քո գիրկն առ, անգամ եթե նա բացականչի, որ իրեն ցած իջեցնես:

Изображение с названием Make Any Girl Want to Kiss You Step 13

Իհարկե, դա պետք չէ անել բոլորի մոտ: Նրա հետ այգի գնա և պարզապես զրուցիր նրա հետ: Նրան անեկդոտ պատմիր, կապ չունի, թե որքան հիմար անեկդոտ է, ուրախացրու նրան: Թող նա քնի քո գրկում (կա՞ ավելի հրաշալի բան):

Նրան իր սիրելի ծաղիկները նվիրիր, անգամ եթե դա արևածաղիկ է:

Ընկերների շրջապատում նրա հետ այնպես եղիր, ինչպես այն ժամանակ, երբ առանձին եք:

Նայիր նրա աչքերին և պարզապես ժպտա:

Изображение с названием Air Kiss Step 7

Թող լուսանկարի քեզ այնքան, որքան ցանկանում է:

Երեք բան, որ պետք է նվիրես նրան.

1. Փափուկ խաղալիք, որին գրկած նա կքնի

2. Փոքրիկ մատանի, որ նա երբեք չի հանի

3. Քո վերնաշապիկներից մեկը, որը նա կհանգի, երբ քնում է:

Մի՛ մոռացիր նրան ասել, որ կարոտում ես, եթե հեռու եք իրարից:

Լսիր նրան, երբ նա խոսում է, անգամ եթե արդեն երկու ժամ անդադար քեզ ինչ-որ բան է պատմում:

Համբուրիր նրան անձրևի տակ (այդ համբույրը նա մինչև կյանքի վերջ կհիշի):

Եթե սիրում ես նրան, ասա դրա մասին:

Կյանքն այնքան կարճ է, որպեսզի ցույց չտաս աղջկան, թե որքան շատ ես սիրում նրան: Իրական սերը չի գնվում թանկարժեք նվերներով, նորաձև ռեստորաններով և զարդերով (թեև դա էլ չի խանգարի :D): Միայն թե ավելի կարևոր է, թե ինչպես է աղջիկն իրեն զգում, երբ կողքիդ է: Այնպես որ, սիրելի տղաներ, մի վախեցեք ձեր զգացմունքներն արտահայտելուց, չէ՞ որ սերն այնքան հիանալի զգացմունք է: Համարձակ եղեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել