Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Հայաստանյան քաղաքական ուժերը արդեն ավարտում են «խորհրդակցությունները»՝ ով ինչ դաշինք է կազմելու և ով որ ցուցակի մեջ է մտնելու։ Իրականում իշխանական ճակատում ամեն ինչ քիչ թե շատ պարզ է։ Չնայած լրագրողներն այստեղ փորձում են ինչ-որ լուրջ հակասություններ տեսնել, շտկումները զուտ մարտավարական են լինելու։ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ ցուցակում լինել-չլինելու հարցը երկրորդական է՝ անկախ այդ հանգամանքից նա պայքարելու է իր կուսակցության հաղթանակի համար։ Ինտրիգներ, իհարկե, կան, բայց «երկրորդ էշելոնում»՝ ում ինչ փայ է հասնելու։ Չեմ կասկածում, որ լուծումները լինելու են ավանդական՝ գերապատվությանը տրվելու է փող ունեցողներին, «ձայներ բերողներին» և «հարց լուծողներին»։
Խորհրդակցությունները գնում են մնացած կուսակցություններում՝ լեզուս չի պտտվում բոլորին անվանել «ընդդիմադիր»։ Գլխավոր թեման փողն է, ավելի ճիշտ՝ այս կամ այն փողատիրոջը «շիթիլվելու» հնարավորությունը»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։