Image resultԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեղմացրել է Չելսի Մենինգի դատավճիռը, ով 2013 թվականին 35 տարվա ազատազրկման էր դատապարտվել WikiLeaks-ին գաղտնի փաստաթղթեր փոխանցելու համար՝ հայտնում է BBC-ն։ 29-ամյա տրանսգենդեր Մենինգն ազատ կարձակվի այս տարվա մայիսի 17-ին։ Իրաքում 2010 թվականին ծառայություն անցնելով՝ հետախուզության կրտսեր վերլուծաբանը հազարավոր դիվանագիտական փաստաթղթեր և ռազմական գործողությունների մասին հաշվետվություններ էր փոխանցել WikiLeaks-ին, որը ստեղծվել է Ջուլիան Ասանժի կողմից։ Դա դարձել է ԱՄՆ պատմության մեջ գաղտնի փաստաթղթերի ամենախոշոր արտահոսքերից մեկը։ WikiLeaks-ը մեկնաբանել է ԱՄՆ նախագահի որոշումը՝ իր թվիթերյան միկրոբլոգում անվանելով տեղի ունեցածը հաղթանակ։ Որոշման համար իր երախտագիտությունն է Օբամային հայտնել նաև ԱՄՆ հատուկծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել