Image resultԱմերիկուհի Սամեր Զերվոսը նյույորքյան դատարան հայց է ներկայացրել ընդդեմ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի։ Հայցը վերաբերվում է պատվի ու արժանապատվության պաշտպանությանը։ Այս մասին հայտնում է USA Today-ը։ Փաստաբան Գլորիա Օլրեդի խոսքով՝ եթե Թրամփը պարզապես հրաժարվի իր հայտարարություններից և խոստովանի կատարվածը Զերվոսի նկատմամբ, ապա վերջինս կհրաժարվի հայցից։ Սամեր Զերվոսը հրապարակավ հայտարարե էր Թրամփի կողմից կատարված սեռական ոտնձգությունների մասին անցած տարվա հոկտեմբերին։Այն ժամանակ նա պատմել էր, որ միլիարդատերը ոտնձգություններ է կատարել 2007 թվականին Beverly Hills հյուրանոցի համարում։ Իր հերթին Թրամփի մամլո քարտուղար Հոուփ Հիքսը հերքել է մեղադրանքներն ու անվանել այդ պատմությունը «անհեթեթ»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել