2013 թ․-ի տվյալներով՝ Ռուսաստանում կին դատապարտվածների թիվը կազմում է 109 հազար 805 մարդ կամ ընդհանուր դատապարտվածների 15%: Կալանավայրերում նրանք հիմնականում զբաղվում են կարուձևով, իսկ ավելի կոնկրետ՝ զինվորականների և ոստիկանների համար համազգեստներ են կարում:

Կալանավայրում ծնված երեխաներին տեղափոխում են բանտի տարածքում գտնվող հատուկ մասնաշենք, որտեղ ծնողները պարբերաբար կարող են այցելել և հանդիպել նրանց: Զուգահեռ գործում է նաև հատուկ բուժկետ, որտեղ երեխաներն առանձին բուժում են ստանում: Կալանավայրում ծնված երեխաների մեծ մասը հաճախ է հիվանդանում կամ լույս աշխարհ է գալիս տարատեսակ արատներով:

     

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել