Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ չի տեսնում Թուրքիայում վաղաժամ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար պատճառներ։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չի բացառել վաղաժամ ընտրությունների հնարավորությունը, եթե խորհրդարանն աջակցի սահմանադրական բարեփոխումներին։

Թուրքիայի խորհրդարանը կիրակի առաջին ընթերցմամբ կընդունի սահմանադրական բարեփոխումների մասին օրինագիծը։ Յըլդըրըմը հայտարարել է. «Սահմանադրական բարեփոխումների համար քվեարկության երկրորդ փուլի արդյունքը կլինի նույնպիսին, ինչպիսին որ առաջինն է։
 Հետո կգնանք հանրաքվեի, կբացատրենք ժողովրդին։ Կա՞ վաղաժամ ընտրությունների համար պատճառ։ Ո՛չ, պետք չէ հասարակությանը մտահոգել վաղաժամ ընտրությունների մասին խոսակցություններով։
 Թող չհետաձգեն ներդրումային նախագծերը։ Մեզ մոտ ամեն ինչ կարգին է, ամեն ինչ կայուն է։ Ընտրությունները կանցկացվեն 2019 թվականին, ինչպես որ ծրագրված էր»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել