Մայրությունը, անշուշտ, մեծ երջանկություն է կնոջ համար: Բայց այն կարող է նաև մեծ փորձություն լինել:

Մայրության երջանկության մյուս կողմը, բացի անքուն գիշերներից, կարող են լինել հետծննդաբերական ընկճախտը, ձգումները, ավելորդ քաշը՝ չհաշված անհարմարության 9 ամիսներն ու ցավոտ ծննդաբերությունը:

Երիտասարդ մայրիկ Ալեքսանդրա Կիլմյուրեյը չի վախեցել բարձրացնել այս թեման և հրապարակել է իր լուսանկարը: Կողքին կինը գրել է անհավանական հզոր ուղերձ, թե իրականում ինչ է նշանակում մայր լինել:

Երեխաների ծնվելուց հետո Ալեքսանդրան երկար ժամանակ տառապել է հետծննդաբերական ընկճախտով:

Երկու երեխաների մայրը խոստովանել է, որ իրենից 18 ամիս է պահանջվել, որ սովորի լաց չլինել իրեն հայելու մեջ նայելիս:

«Ինձնից 18 ամիս է պահանջվել, որ սովորեմ լաց չլինել ինձ հայելու մեջ նայելով: Ոչ ոք ձեզ չի նախազգուշացնում, որ մայրությունը և հղիությունն իր մութ կողմերն ունեն: Ոչ ոք ինձ չէր ասել՝ որքան շատ ես կփոխվեմ հոգեբանորեն և ֆիզիկապես»:

Հիմա Ալեքսանդրայի որդիները 18,5 ամսական են:

Կինը նշում է, որ վերջապես լույս է տեսնում թունելի վերջում ծանր վիճակից հետո:

«Ես այս լուսանկարը հրապարակել եմ հանուն բոլոր մայրերի, որոնք տառապում են հետծննդաբերական ընկճախտով, բայց ամեն օր վեր են կենում և պայքարում հանուն իրենց երեխաների,- գրել է նա:- Հանուն այն կանանց, որոնք իրենց կազմվածքը և մարմինն են զոհաբերել հանուն իրենց հրաշալի երեխաներին և վստահաբար դա նորից կանեին: Հանուն մայրերի, որոնք ամեն ինչ զոհաբերում են: Պարզապես հավատացեք՝ այդ ամենը կանցնի: Ամեն ինչ կկարգավորվի»:

 

Արդեն երկու օր անց այս ազդեցիկ փոստն ունեցել է հարյուրավոր «հավանումներ» և դրական մեկնաբանություններ սոցցանցերի օգտատերերի կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել