Armlur.am-ը գրում է.
 2016թ. ապրիլի 2-ին ղարաբաղաադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների հետևանքով ժամկետային զինծառայող` կրտսեր սերժանտ, տանկիստ Դանիել Դավթյանը ստացել է գլխուղեղի վնասվածք, որի հետևանքով մարմնի ձախ կողմը թուլացել է: Վերջինիս տուն վերադառանալուն մնացել էր մեկ ամիս: Նշենք, որ Դանիելն առաջին կարգի հաշմանդամ է, ստանում է 91 հազար հաշմանդամության կրթաթոշակ: ArmLur.am-ի հետ զրույցում Դանիել Դավթյանն անկեղծացավ, որ ապրում են ծայրահեղ չքավորության մեջ: Բնակարանի հետ կապված ունեն խնդիրներ: Ընտանիքում միայն մայրն է աշխատում` դպրոցում որպես մաքրուհի: Ունեն բազմաթիվ կուտակված պարտքեր: Դանիելը, ծանր վնասվածքի պատճառով, երկար ժամանակ գտնվել է կոմայի մեջ: Վեց ամիս ստացիոնար բուժման կուրսեր է անցել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել