Image result for նավթարդյունաբերությունԱդրբեջանը իր պատմության գրեթե բոլոր էջերում գոյատևել է նավթի ու դրանից եկող գումարների հաշվին: Այդ գումարներով նա գնել է միջազգային կազմակերպություններին, դրանց ներկայացուցիչներին ու այդ գումարների շնորհիվ նրա հետ հաշվի են նստել շատելը: Աշխարհում բոլորը գիտեն և հասկանում են, որ Ադրբեջանը առանց նավթի ոչ մի բանի պետք չէ: Եվ նույնիսկ այս պարագայում Ադրբեջանը պարտական է հայերին:

Բաքվի նավթարդյունաբերությունը հիմնադրել է 1863 թ. հայազգի Հովհաննես Միրզոյանը: 20-րդ դարի սկզբում այն դարձավ աշխարհի ամենամեծ նավթահանության կենտրոնը: 1905 թ. թաթարական ամբոխը հարձակվեց եւ հրկիզեց մի շարք նավթահորեր: Հովհաննես Միրզոյանի հիմնադրած «Միրզոյան Եղբայրներ Ընկերությունը» գործեց մինչեւ 1918 թ. սեպտեմբերը, երբ իրագործվեցին հայկական ջարդեր պանթուրքիստ մուսավաթականների եւ երիտթուրք ջարդարարների կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել