Tert.am-ը գրում է.
Քրդամետ «Ժողովրդադեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, Tert.am-ի հետ զրույցում խոսելով նախորդ շաբաթվա վերջին Մեջլիսում իր դեմ կատարվածի վերաբերյալի մասին, պատմեց, որ սահմանադրական հանրաքվեի քննարկման ժամանակ խոսել է նրա մասին, որ նախորդ դարասկզբին  թուրքական իշխանությունները վերացրեցին չորս ազգերի՝ հայերին, հույներին, ասորիներին, հրեաներին։
 «Ես նրանց ասել եմ, որ մենք այն ժամանակ կազմում էինք բնակչության 40 տոկոսը, հիմա կազմում ենք 0․9 տոկոսը: Ես այդ դեպքերն անվանեցի՝ «ցեղասպանություն» և ասացի՝ ես դա այդպես եմ անվանում, դուք ինչպես էլ ցանկանաք այնանվանել»,- ասաց նա:
 Հիշեցնենք, որ Թուրքիայի քրեագետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Պապյանը մեջլիսում սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ բարձրացրել է Հայոց ցեղասպանության հարցը: Մեջլիսի հայ պատգամավորին «ցեղասպանություն» եզրույթի համար պատժել են` երեք նիստով հեռացնելով մեջլիսի աշխատանքներից: Փայլանի խոսքերը հանվել են նիստի արձանագրություններից:
 «Դժբախտաբար, ինձ նորից թիրախ  դարձրին․ ես վտանգի մեջ եմ, բայց բոլորն են Թուրքիայում վտանգի մեջ»,- ասաց նա՝ նշելով, որ երկրում ազգայնական տրամադրություններ են տիրում, իսկ սահմանադրական հանրաքվեով այդ տրամադրությունները ավելի կամրանան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել