Armenpress-ը գրում է.
 Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ անդամավճարների համար Հայաստանը հայտնվել է ՄԱԿ­ի պատվո ցանկում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»­ը` վկայակոչելով ՄԱԿ­ի պաշտոնական կայքը: Հայկական կողմը հունվարի 10­ին ՄԱԿ­ի բյուջեին է փոխանցել 151 հազար 338 ԱՄՆ դոլար` որպես Հայաստանի անդամակցության 2017 թվականի անդամավճար: Հունվարի 10-­ի դրությամբ պատվո ցանկում ներառվել են ՄԱԿ­ի 9 երկիր` Անգոլան, Հայաստանը, Բենինը, Դոմինիկյան Հանրապետությունը, Հունգարիան, Լիբերիան, Սենեգալը, Հարավային Սուդանը և Ուկրաինան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել