Картинки по запросу տնտեսությունՀՀ տնտեսական աճի ձևավորման մեջ իր ազդեցությունը ունի արդյունաբերական ոլորտը: Փորձենք հասկանալ, թե ինչ արդյունքներ են գրանցվել 2010 թվականից այս կողմ:

Ընդհանուր առմամբ 2010-2015 ընկած ժամանակահատվածում արդյունաբերությունն իր ծավալներն ավելացրել է 47,2 տոկոսով: Այս տարին ևս բացառություն չէր աճի տեսանկյունից:
Ըստ այդմ կարելի է փաստել, որ վերջին 7 տարիների արդյունաբերական արտադրանքի աճի տեմպը կազմելու է մոտ 54-55 տոկոս, իսկ գումարային առումով, դրամային արտահայտությամբ, 7 տարի առաջվա համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալները ավելի քան կրկնապատկվել են:

Չնայած բավականին բարդ տնտեսական տարվան, այնուամենայնիվ, արդյունաբերական ոլորտում անցած տարի հնարավորություն եղավ առաջին 11 ամիսների ընթացքում արձանագրել 6,8 տոկոս աճ: Ուսումնասիրելով ոլորտը միկրոմակարդակով, որ հատկապես «հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում» ենթաճյուղում հնարավոր եղավ հասնել 9,8 տոկոսանոց դրական արդյունքի:

10 տոկոսով ավելացավ նաև մետաղական հանքաքարի արդյունահանումը: Այլ ուղվածություններից կարելի է նշել, որ պլանշետների արտադրություն ավելացել է 8,9 անգամ, ոսկերչական իրերինը՝ 2 անգամ, գուլպեղենինը՝ 2,3 անգամ եւ այլն:

Ամբողջ ոլորտը դժվար է ամփոփել, քանի որ առկա են մի շարք այլ ցուցանիշներ, որոնք նույնպես նպաստեցին արդյունաբերության զգալի առաջխաղացմանը:

Այնուամենայնիվ փաստը մնում է փաստ, որ այս տարվա նախնական կանխատեսումները դրական են, ինչը անկախ տարվա ընթացքում հնարավոր վայրիվերումներից շատ կարևոր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել