Եվրասիական տնտեսական միությունը շատ լավ հեռանկարներ ունի և իրական արդյունքներ է բերում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը 2016թ. ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Չնայած բոլոր դժվարություններին, որոնք կապված են ներկայիս արտաքինքաղաքական կոնյուկտուրայի հետ, չնայած բանակցություններին, որոնք ընթանում են ԵՏՄ-ի ներսում, տեսում եմ, որ այդ միությունը շատ լավ հեռանկարներ ունի»,-ասել է Լավրովը։

Նա նաև ընդգծել է, որ ԵՏՄ-ի կառուցվածքը աստիճանաբար զարգանում է։ Լավրովը հավելել է, որ միության հեռանկարի մասին վկայում է նաև հետաքրքրվածությունը, որ ցուցաբերում են արտաքին խաղացողները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել