Tert.am-ը գրում է.

Ադրբեջանը փորձում է խոչընդոտել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգմանը: Այդ մասին վկայում է 2016 թվականի դեկտեմբերի 31-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի լիագումար նիստի արձանագրությունը:


Ինչպես նիստի ժամանակ ասել է ԵԱՀԿ նախագահող կողմը, հնարավոր չի եղել Նախապատրաստական կոմիտեում փոխհամաձայնության հասնել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման վերաբերյալ, չնայած այդ հարցով փոխհամաձայնությունը մոտ է եղել: Մշտական խորհրդի նախագահ Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերն իր ելույթում նշել է, որ քննարկումների ընթացքում «մի պատվիրակություն մտահոգություն է հայտնել, որ մարդասիրական ականազերծման ոլորտում Երևանում ԵԱՀԿ գրասենյակի նախատեսվող գործունեությունը չի համապատասխանում առաքելության մանդատին»: Նա հավելել է, որ Գերմանական նախագահությունը Երևան է ուղարկել ԵԱՀԿ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Գյունտեր Բեխլերին՝ գնահատելու առաքելության գործունեության բնույթը: Հիմնվելով նրա զեկուցման վրա՝ նախագահությունը եկել է եզրակացության, որ քննարկվող գործունեությունը չի հակասում առաքելության մանդատին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել