Картинки по запросу թրամփԹրամփը հավանաբար չեղյալ կհամարի Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները կամ դրանց մի մասը: Այս քայլը համաշխարհային տնտեսական և աշխարհաքաղաքական հարաբերություններում կբերի խոշոր փոփոխությունների:

Ինչպիսի՞ ազդեցություն կունենա նման որոշումը մեր տարածաշրջանի և Հայաստանի վրա: Մասնավորապես՝

1. Ռուսաստանի տնտեսությունը անկումից փրկելը կարո՞ղ է Հայաստանի տնտեսության համար վերջապես ինչ-որ օգուտներ բերել չարաբաստիկ ԵԱՏՄ-ից:

2. Ռուս-ամերիկյան հարաբերությունների ջերմացումը դրակա՞ն, թե բացասական ազդեցություն կունենա Արցախի հիմնախնդրի լուծման վրա:

3. Արդյո՞ք ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորումը կնշանակի, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների ջերմացումը այդքան էլ կարևոր չի լինի Ռուսաստանի համար, և հետևաբար կփոքրանա Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումը:

4. Արդյո՞ք ԱՄՆ-ի և Արևմուտքի՝ Հայաստանի նկատմամբ վերջին տարիներին աճած հետաքրքրությունը կնվազի՝ հաշվի առնելով, որ այն պայմանավորված էր պուտինյան Ռուսաստանի դեմ հակազդեցության (containment) քաղաքականությամբ:

5. Եվ վերջապես, ավելի հզոր և ինքնավստահ պուտինյան Ռուսաստանը կուժեղացնի՞, թե՞ կթուլացնի իր գաղութարար քաղաքականությունը նախկին ԽՍՀՄ երկրների նկատմամբ, այդ թվում՝ Հայաստանի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել