Tert.am-ը գրում է.
«Ելք» դաշինքի անդամ կուսակցություններից «Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանը պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է տեղեկությունը, որ հունվարի 26-ից դաշինքը մեկնում է ԱՄՆ այնտեղ նաև ճաշկերույթ –դրամահավաք անելու համար, ըստ էության չհերքեց` ասելով, որ նման բան նախատեսված չէ, բայց չեն հրաժարվի այդ թվում` նաև ֆինանսական աջակցությունից, եթե Լոս Անջելեսում բնակվող ՀՀ քաղաքացիները նման ցանկություն ունենան:
 
«Դրամահավաքի  նպատակով չենք գնում, մենք գնում ենք «Ելք»  դաշինքի գաղափարներն ու  տեսլականը  ներկայացնելու, Հայաստանի ապագայով մտահոգ  մարդկանց հետ շփվելու, և եթե կլինեն Միացյալ Նահանգներում  ՀՀ քաղաքացիներ,  որոնք կցանականան աջակցել, կարող են ազատորեն, այդ թվում նաև` ֆինանսական  աջակցություն ցույց տալ»,-մասնավորապես, ասաց Էդմոն Մարուքյանը:
 
Հարցին, թե «Ելք» դաշինքը ֆինանսական դժվարություննե՞ր ունի, Էդմոն Մարուքյանը պատասխանեց։ «Էնպես չի , որ օլիգարխների դաշինք ենք, բայց էնպես էլ չի, որ ֆինանսական խնդիրներ կան:  Այսինքն` դաշիքն ունի  նվազագույն միջոցներ քարոզարաշավն  իրականացնելու  և լավագույն արդյունքները գրանցելու համար, բայց , կրկնում եմ,  եթե լինեն տարբեր թևերից  ՀՀ քաղաքացիներ, որոնք  ցանկանում են, որ Հայաստանում լինեն փոփոխություններ ընտրությունների միջոցով, կողջունեմ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել