Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

«70-ականների կեսերին ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը հանդիպել էր համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ Դասախոսներից մեկը բողոքեց պետական մարմիններում համատարած կաշառակերությունից (ի գիտություն նրանց, ովքեր «դրախտի» մասին հիշողություններ ունեն)։ Հանրապետության ղեկավարի պատասխանը հետևյալն էր. «է՜, մի տվեք»։ Դա ինձ հիշեցնում է ներկայիս իշխանությունների, մասնավորապես, վարչապետի՝ նմանատիպ հարցերի մշտական պատասխանը՝ «Փաստեր ունեք, ասեք», կամ՝ «Դեպքեր գիտեք, դիմեք  իրավապահներին»։

Երկու դեպքում էլ համակարգային խնդրի լուծման ողջ պատասխանատվությունը դրվում է քաղաքացու վրա։

Իսկ եթե հիմա ինձ պետք է, որ «կադաստրն» ինձ սեփականության վկայական տա, կամ ապրանք եմ ցանկանում մաքսազերծել։ Պայքարեմ օրինական ճանապարհո՞վ, բողոքեմ, որ ինձնից կաշա՞ռք են ուզում։ Բայց ինչո՞ւ եք ցանկանում ինձնից «միլիցա» սարքել, երբ կան պետական մարմիններ, որոնք ունեն «միլիցա» գործառույթը։ Եվ դարձյալ՝ ամեն մի կադաստրի պետի կողքին ոստիկան չես կանգնեցնի՝ մանավանդ, որ այդ ոստիկանին էլ կարելի է կաշառել։ Պետք է այնպես անել, որ նա տարբերակ չունենա կաշառք վերցնելու»,–գրում է թերթի խմբագիրը։

 

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել