«Հրապարակը» գրում է, թե Գյումրու 34/36 ընտրատեղամասում տեղի ունեցած քաշքշուկի ու վեճի առնչությամբ, որին մասնակցություն է ունեցել նաեւ «Ժառանգության» պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել. ընտրական հանձնաժողովն ընտրությունների օրը հայտարարությամբ դիմել էր ոստիկանությանը, վերջինս էլ «գործը» փոխանցել է ՀՔԾ-ին:
Հանձնաժողովի բոլոր յոթ անդամները մեկ մարդու նման կանչվել են Երեւան` բացատրություններ տալու, ՀՔԾ է կանչվել նաեւ այդ տեղամասում եղած ՀՀԿ խորհրդի անդամ Սուքիաս Ավետիսյանը. «Ես ներկա չեմ եղել բուն միջադեպի պահին, ինձ կանչել էին հարցնելու, թե ինչու էի գնացել տեղամաս»:
Ի՜նչ լավ ա չէ՞, մարդիկ միլիոն հատ հաղորդագրությունն էին անում ընտրատեղամասերում կատարվող խախտումների մասին, 99 տոկոսն անտեսվում էր, իսկ Ռուբեն Հակոբյանը, ով, եթե չեմ սխալվում,, դեբոշ էր արել՝ կապված ՀՀԿ-ականների կողմից արվող խախտումների հետ, պետք ա հիմա ընկնի այս քաշքշուկների մեջ։ Ամեն դեպքում, չեմ կարծում, որ գործին լուրջ ընթացք տրվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել