Image resultSputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում նախկինում իշխող Միասնական ազգային շարժում (ՄԱՇ) կուսակցությունը այլևս չունի խորհրդարանական փոքրամասնություն։
Խորհրդարանի բյուրոն որոշել է անվանափոխել ՄԱՇ խմբակցությունը։ Նախորդ շաբաթվա վերջին ՄԱՇ-ի առաջնորդների մեծ մասը հայտարարել է կուսակցությունից հեռանալու մասին։

Կուսակցությունը լքել էր նրա 27 պատգամավորներից 21-ը։ Ավելի վաղ ՄԱՇ-ը ընտրություններում հավաքել էր քվեների 27.7 տոկոսը և ձևավորել էր երկու խմբակցություն՝ ՄԱՇ և Ազգային շարժում Վրաստանի առաջխաղացման համար։

ՄԱՇ-ի նախկին անդամները ծրագրում են միանալ «Եվրոպական Վրաստան» կուսակցությանը, որը գլխավորում է Նուգզար Ծերեթելին՝ ՄԱՇ-ի նախկին անդամ Գիգի Ծերեթելիի հայրը։

Կուսակցությունից 21 պատգամավորի հեռանալուց հետո որոշում է ընդունվել վերանվանել խմբակցությունը։ Այժմ այդ երկու խմբակցությունները կանվանվեն «Եվրոպական Վրաստան» և «Եվրոպական Վրաստան՝ հանուն լավ ապագայի»։
Դրանք գլխավորելու են Սերգո Ռատիանին և Էլենե Խոշտարիան։ ՄԱՇ-ում մնացած 6 պատգամավորները պետք է խորհրդարանում ձևավորեն ՄԱՇ-ի նոր խմբակցություն։

ՄԱՇ-ը բաժանվել է երկու խմբի, որոնցից մեկը գլխավորում են Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան, կուսակցության «գորշ կարդինալ» Գիգա Բոկերիան ու խորհրդարանական փոքրամասնության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն, իսկ երկրորդ խումբը գլխավորում է Ախալայա ընտանիքի կլանը՝ Սաակաշվիլիի մերձակա համախոհները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել