Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի ԱԳՆ-ը հայց է ներկայացրել Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարան Ռուսաստանի կողմից ՄԱԿ-ի ահաբեկչությանը ֆինանսավորելու հակազդեցության մասին կոնվենցիան խախտելու համար։
 Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ուկրաինայի ԱԳՆ-ի խոսնակ Մարյանա Բեցան։ Նա դա որակել է որպես պատմական հայց՝ ընդգծելով, որ իրավունքն իրենց կողմն է։
 Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԱԳՆ-ին հանձնարարել է Ռուսաստանի դեմ հայց ներկայացնել ՄԱԿ-ի միջազգային դատարան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել