Տավուշում տղամարդը բռնաբարել է իրեն անծանոթ 62-ամյա կնոջ. վերջինիս «ականատես» դուստրը ներկայացրել է դեպքի մանրամասներըArmlur.am-ը գրում է.
 Տավուշի մարզի 50-ամյա բնակիչ Արամ Սարգսյանը 62-ամյա կնոջ բռնաբարության համար դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման և 50 հազար դրամի չափով տուգանքի: Դատական տեղեկատվական համակարգից ArmLur.am-ը տեղեկանում է, որ տղամարդը ապրիլի 15-ին՝ կեսգիշերին մոտ, մուտք է գործել 62-ամյա կնոջ առանձնատուն և նույն առանձնատան ննջասենյակում մի քանի անգամ ապտակել է նրան և վերջինիս կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել նրա հետ: Արամին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով և 147-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանմա միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Մասնավորապես, դատարանը դատաքննությամբ հետազոտված ապացույցներով հաստատված է համարել, որ նշվածը օրը Արամն ապօրինի մուտք է գործել Տավուշի մարզի 62-ամյա բնակչուհու առանձնատուն և տան երկրորդ հարկում ալյուրի դատարկ պարկը մտցրել է կնոջ գլուխը, միաժամանակ պարկի վրայից բերանը փակել և բռնությամբ տարել ննջասենյակ: Այնուհետև մի քանի անգամ ապտակել է և առաջարկել սեռական հարաբերություն ունենալ իր հետ, սակայն մերժում ստանալով՝ կնոջը հրել գցել է մահճակալի վրա, հանել նրա զուգագուլպաներն ու ներքնաշորը և, վերջինիս կամքին հակառակ, բռնության գործադրմամբ, շուրջ տասը րոպե սեռական հարաբերություն ունեցել նրա հետ: Ապա ներս է եկել կնոջ դուստրը և տեսել է Արամին ու հարցրել, թե ով է և ինչ է անում իրենց տանը, սակայն վերջինս ոչինչ չպատասխանելով՝ անմիջապես հեռացել է: Առաջադրված մեղադրանքներում Արամն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք տալով հայտնել է, որ տուժողին ճանաչում է որպես Տավուշի մարզի բնակիչ, նրա հետ թշնամություն կամ բարեկամություն չունի: Չի կարող ասել, թե ինչու է տուժողն իր դեմ նման ցուցմունք տվել, միգուցե թշնամությու՞ն է ցանկացել անել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել