«Աշխարհի 8 մուլտիմիլիարդերների հարստությունը գերազանցում է մարդկության առավել քիչ ապահովված մեծ մասի ունեցվածքին։ Մասնավորապես, մոլորակի 8 ամենահարուստ մարդիկ միասին գումարած ունեն 400 միլիարդ եվրո, իսկ 3.6 միլիարդ առավել քիչ ապահովված մարդկանց ունեցվածքը կազմում է մոտ 384 միլիարդ եվրո։ 


Նոր՝ ավելի ճշգրիտ տվյալներն ասում են, որ առավել քիչ ապահովված մարդկանց ունեցվածքը հիմա ավելի քիչ է, քան համարվում էր նախկինում։ Անցյալ տարի հաշվարկներն ասում էին, որ 62 միլիարդատերեր ունեն այնքան գումար, որքան 3.6 միլիարդ աղքատները միասին վերցրած։

Աշխարհի ամենահարուստների 1 տոկոսի ձեռքում է գտնվում մոլորակի հարստության 50.8 տոկոսը։ Իսկ ամենաղքատներին բաժին է հասնում ընդամենը 0.16 տոկոսը»,- հաղորդվում է oxfam-ի հաշվետվության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել