News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարությունն ու չինական CEFC China Energy Company ընկերությունն այսօր ստորագրել են «Նոր Մետաքսի ճանապարհ նախաձեռնությունների ուժեղացման մասին» հուշագիրը։
 Այդ մասին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը, ըստ որի՝ խոշոր կորպորացիան ծրագրում է ձեռք բերել Փոթի նավահանգստի «Ազատ ինդուստրիալ գոտու» 75 տոկոսանոց բաժնեմասը և ներդրումներ ներգրավել։
 Հուշագիրը ձևակերպվել է նոր Մետաքսի ճանապարհի «Մեկ գոտի-մեկ ուղի» նախագծի շրջանակներում։ Նախագիծը նախաձեռնել է Չինաստանը և միտված է մրցունակ երթուղու համատեղ զարգացմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել