Փիքսի Ֆոքսը շվեդ մոդել է, ով ողջ կյանքում ցանկացել է լինել մուլտֆիլմի հերոսուհի Ջեսիկա Ռեբիթի նման:

Նա ծնունդով Շվեդիայից է, բայց հանուն իր կուռքին նմանվելու պատրաստ է ողջ աշխարհն անցնել (աղջկան վիրահատել են ԱՄՆ-ի, Թուրքիայի, Հնդկաստանի անվանի պլաստիկ վիրաբույժները) և դրա վրա մի ամբողջ կարողություն ծախսել (120 000 դոլար):

Փիքսին հեռացրել է իր 6 կողերը:

Նախքան Ստոկհոլմի մերձակա գյուղում իր հարազատներին արտաքինի այդպիսի փոփոխություններից հետո այցելելը՝ նա որոշել է ևս մի քանի պլաստիկ վիրահատություն անել Գետեբուրգի կլինիկայում՝ մեծացրել է շուրթերը, բրազիլական հետույք է ստացել:

Նշված վիրահատություններից վերջինը շատ բարդ է:

Դրանից հետո այցելուն երկար ժամանակ դժվարությամբ է տեղաշարժվում, քանի որ հետույքի մեջ շատ ճարպ է ավելացվում փարթամ տեսք հաղորդելու համար:

«Ես ինձ երբեք «տեղացի» չեմ զգացել հարազատ քաղաքում: Դեռ մանկուց ես հասկանում էի, որ պետք է մեկնեմ և իմ գործով զբաղվեմ»,- հարցազրույցում ասում է աղջիկը:

Նախքան վիրահատությունների դիմելը նա իր հարազատ գյուղում որպես էլեկտրիկ է աշխատել:

Ուստի հայրենիքում առաջին տեղը, ուր գնացել է, իր նախկին աշխատավայրն է:

Գործընկերները դժվարությամբ են ճանաչել նախկին գործընկերուհուն:

Հետո նա այցելել է իր քրոջը՝ Լուիզային, որը Փիքսիին ամեն վիրահատությունից հետո ասում է՝ «դու խենթ ես», բայց ոչ մի դեպքում չի դատապարտում նրա ընտրությունը:

Փիքսին գնացել է ծնողներին տեսնելու:

Հոլովակում երևում է, թե նրան ինչպես են դիմավորել հայրական տանը:

«Ես նրա վիրահատություններից ոչ մեկին կողմ չեմ: Բայց ըստ իս՝ ավելի լավ է երջանիկ դուստր ունենալ, քան նեղացած, տխուր և չբավարարված»,- նշում է աղջկա մայրը:

Միաժամանակ, 2017 թ. Փիքսին ծրագրում է ևս 10 տարբեր պլաստիկ վիրահատություն անել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել