Armenpress-ը գրում է.
 Victoria՚s Secret ­ի հայտնի մոդել Քսենյա Դելին 1մլն ռուբլի է հատկացրել Կրասնոդարում բնակվող հայ անտուն Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը` վկայակոչելով ՌԻԱ Նովոստի գործակալությունը, մի խումբ ակտիվիստներ գումար էին հավաքում Միշա անունով պապիկի համար տուն գնելու նպատակով:
 Այդ ընթացքում նրանք կարողացել են 1,765,լն ռուբլի հավաքել: 68­ամյա Միխայիլ Գարիյանը Կուբան էր գաղթել 1989 թվականին Բաքվից: Նա քաղաքում հայտնի է «դյադյա Միշա» անվամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել