ՀԱՊԿ-ի քարտուղարությունն անդրադարձ Է կատարել վերջին ժամանակներս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած բազմաթիվ հրապարակումներին եւ նշել, որ դրանք «այնքան Էլ օբյեկտիվ բնույթ չեն կրում, իսկ երբեմն չեն համապատասխանում իրականությանը»: Մասնավորապես, ինչպես նշվում Է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի տարածած հաղորդագրության մեջ, ԶԼՄ-ներում մեծ ուշադրություն Է դարձվել 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած միջադեպին:
 «ՀԱՊԿ-ի քարտուղարությունն ավելի վաղ տվել Է Բորդյուժայի մեկնաբանության բովանդակության պարզաբանումը, որտեղ ուշադրություն Էր հրավիրել այն բանի վրա, որ կազմակերպության գլխավոր քարտուղարն առանձնակի տագնապ եւ լուրջ մտահոգություն Է հայտնել այն բանի կապակցությամբ, որ զինված միջադեպը տեղի Է ունեցել ՀԱՊԿ-ի անդամ պետության սահմանին: Ինչ վերաբերում Է ԼՂ հակամարտության կարգավորման հարցին, ապա պետք Է նշենք, որ ՀԱՊԿ-ի դիրքորոշումն արտացոլված Է կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հայտարարության մեջ, որը 2016 թվականի հոկտեմբերի 14-ին ընդունվել Է Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ)՝ Երևանում կայացած նստաշրջանում: Քարտուղարությունն իր աշխատանքում հետևողականորեն ու անշեղորեն հետևում Է այդ դիրքորոշմանը»,- ասված Է հաղորդագրության մեջ:
 «Միաժամանակ անթույլատրելի ենք համարում Բորդյուժայի պաշտոնաթողությունը 2016 թվականի դեկտեմբերի 29-ի միջադեպի վերաբերյալ մեկնաբանության հետ կապելը, քանի որ նրա՝ որպես ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի լիազորությունները լրացել են 2016 թվականի դեկտեմբերի 31-ին՝ պետությունների ղեկավարների որոշմանը խստիվ համապատասխան, որն ընդունվել Է 2015 թվականի դեկտեմբերին կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի Մոսկվայի նստաշրջանում»,- նշվում Է փաստաթղթում:
 Կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի նշանակման կապակցությամբ քարտուղարությունը ղեկավարվում Է ՀԱԽ-ի նույն այն որոշումներով ու պետությունների ղեկավարների պայմանավորվածություններով, որոնք նրանց կողմից ընդունվել են ՀԱԽ-ի՝ 2015 թվականի դեկտեմբերին Մոսկվայում կայացած նստաշրջանում, որոնցում, մասնավորապես, ասված Է. «ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակումն իրականացնել երեք տարի ժամկետով, ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի ներկայացմամբ, կազմակերպության անդամ պետությունների քաղաքացիներից թվից, ռոտացիոն հիման վրա՝ ռուսական այբուբենի համաձայն նրանց անվանումների կարգով»:

«ՀԱՊԿ-ի քարտուղարությունը տեղեկատվություն չունի ընդունված որոշման մեջ կամ պայմանավորվածություններում որևԷ փոփոխության մասին»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել