Tert.am-ը գրում է.
Այսօր դատարանում կայացած նիստից հետո դատավճիռը հրապարակեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը: Նա նշեց, որ Գևորգ Սաֆարյանը պատիժը պետք է կրի ՔԿՀ-ում և խափանման միջոց կալանքը մնաց անփոփոխ:
 Դատավորը տեղեկացրեց, որ դատավճիռը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարանում մեկամսյա ժամկետում:   Նիստերի դահլիճում հավաքվածները վճիռը ընդունեցին «ամո՛թ», «ամո՛թ» վանկարկումներով: 
 Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանը կալանքի տակ է 2016թ-ի հունվարի մեկից:
 Հիշեցնենք՝ մեկ տարի առաջ Գևորգ Սաֆարյանը Ազատության հրապարակում Նոր տարվա գիշերը փորձել էր տոնածառ տեղադրել, նշել Ամանորը, սակայն ոստիկանները թույլ չէին տվել: Նրան մեղադրում են այդ գիշեր ոստիկանների նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար, որի համար դատախազը պահանջել է 2.5 տարվա ազատազրկում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել