Tert.am-ը գրում է.
Հունվարի 15-ի գիշերը Վրաստանի Մառնեուլիի շրջանում տեղի է ունեցել ավտովթար, ՀՀ քաղաքացիներ են տուժել։ այս մասին Tert.am-ի տեղեկությունը հաստատեց Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանը՝ մանրամասնելով, որ ավտովթարի հետևանքով զոհվել է Կոթի գյուղի 27-ամյա բնակիչ Եղիշե Խաչատրյանը, երկուսը վիրավորվել են։
«Ցավալի դեպք է։ Վիրավորներից Արսեն Խաչիկյանին արդեն տեղափոխել են Երևան, հիվանդանոցներից մեկում է, մյուսը՝ Կարենը, Մառնեուլիի հիվանդանոցում է։ Երեկ Կոթիի վարչական ներկայացուցիչը գնացել է դեպքի վայր, հիմա մնացած բոլոր հարցերով ենք զբաղված»,-մանրամասնեց նա։
 Նոյեմբերյանի քաղաքապետը նաև տեղեկացրեց, որ մահացած 27-ամյա Եղիշե Խաչատրյանն ամուսնացած չէր, բայց ծնողների հոգածությունը իր ուսերին էր։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել