Lurer.com-ը գրում է.
 Երեք առյուծներ անասնաբույժի և նրա օգնականի վրա են հարձակվել Հորդանանի արեւելքում գտնվող սաֆարի-պարկում: Ինչպես հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը, հիմնարկության երկու աշխատակիցներն էլ մահացել են մինչեւ նրանց հիվանդանոց հասցնելը:
 Միջադեպը տեղի է ունեցել Հորդանանի էլ Բալքայի նահանգում: Գիշատիչները գրոհել են անասնաբույժի եւ նրա օգնականի վրա, որոնք կանգնած են եղել վանդակի մոտ: Պահապաններն անասնաբույժներին օգնության են հասել միայն մի քանի րոպե անց: Բազմաթիվ վերքերով տուժածներին ուղարկել են մերձակա հիվանդանոց, սակայն ճանապարհին երկուսն էլ մահացել են:
 Էլ Բալքայի ոստիկանությունը պատահարի հետաքննություն է սկսել: Մարդկանց վրա հարձակված գիշատիչներին թունավորելով սպանել են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել