ԼՂՀ ԱԺ-ն կգումարի արտահերթ նստաշրջանBarometer.am-ը գրում է.

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հունվարի 16-ին ստորագրել է որոշում՝ արտահերթ նստաշրջան գումարելու մասին: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից:

Արտահերթ նստաշրջանը գումարվում է ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ՝ հունվարի 17-ին ժամը 11:00-ին, նրանց առաջարկած օրակարգով:

Պատգամավորների նախաձեռնած արտահերթ նստաշրջանի օրակարգում առաջարկվել է Սահմանադրության նախագծի մասին հարցի քննարկման վերսկսումը, որն ընդմիջվել էր 2016թ. դեկտեմբերի 29-ի ԱԺ լիագումար նիստում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել