Բիշքեկի մոտ Boeing 747-ի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 37-իBarometer.am-ը գրում է.

Բիշքեկի մերձակայքում թուրքական ACT Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 747 բեռնատար օդանավի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Հաղորդվում է, որ զոհերի թվում կա օդանավի անձնակազմի 4 անդամ:

Օդանավը կործանվել է Ղրղզստանի մայրաքաղաքի "Մանաս" միջազգային օդանավակայանի թռիչքուղուց 1.5 կմ հեռավորությամբ: Փլուզվել է 32 բնակելի տուն :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել