Lurer.com-ը գրում է.

Անգլիայի առաջնության 21-րդ տուրում «Լիվերպուլ»-ի հետ ոչ-ոքի՝ 1:1 խաղալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է խաղի մասին.

Սա այն արդյունքը չէ, որը ցանկանում էինք, որի համար պայքարում էինք, սակայն պետք է ընդունենք այն: Մեզ հաջողվեց անհրաժեշտ ճնշումը գործադրել և գոլ խփել»,-ասել է մարզիչը:

Խոսելով բաց թողած պահերի մասին, Մոուրինյուն նշել է.

«Գոլ խփելու շատ լավ պահեր բաց թողեցինք: Տեսա  դարպասապահի հիանալի սեյվը: Տեսա Մխիթարյանի հարվածը, Ֆելաինիի հարվածը: Բացի գոլից շատ բան տեսա: Ի վերջո՝ գոլ խփեցին: Եթե մի քանի րոպե ավել ունենայինք, կհաղթեինք: Բայց այդ րոպեները չկային»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել