ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը բացասական է գնահատել Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրմանն ուղված օպերացիայի արդյունքները։

«Մոսուլը վերադարձնելու փորձերը դարձան աղետ»,-ասել է Թրամփը Times բրիտանական պարբերականին տված հարցազրույցի ժամանակ։

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումից Մոսուլի ազատագրման գործողությունը սկսվել է 2016թ․ հոկտեմբերին։ Օպերացիան իրականացնում են Իրաքի զինված ուժերը՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել