Artsakhpress.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը The Times և Bild պարբերականներին տված հարցազրույցում անդրադարձել է Հյուսիսատլանտյան դաշինքին՝ նշելով, որ ՆԱՏՕ-ն կարևոր, սակայն արդեն հնացած կազմակերպություն է, քանի որ այն պետք եղածի պես չի զբաղվել ահաբեկչության խնդրով:

«Ես վաղուց էի ասում, որ ՆԱՏՕ-ն խնդիրներ ունի: Դրանցից առաջինը կառույցի հնացած լինելն է, քանի որ այն ձևավորվել է շատ-շատ տարիներ առաջ»,-ասել է Թրամփը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ այդ կառույցն իր համար մեծ կարևորություն է ներկայացնում:

 Յոթանասունամյա հանրապետականը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամ ոչ բոլոր պետություններն են բավականաչափ գումար վճարում, ինչը, ըստ Թրամփի, շատ անարդար է Միացյալ Նահագների հանդեպ:

«Մենք պետք է պաշտպանենք այդ երկրները, բայց դրանցից շատերը չեն վճարում անհրաժեշտ գումարը: Պարտաճանաչ վճարող երկրները 5-ն են, իսկ դա այնքան էլ շատ չէ»,-շարունակել է Թրամփը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել