Image resultԳաղտնիք չէ, որ առավել հանրահայտ բջջային խաղերը ստեղծողներին բերում են վիթխարի եկամուտներ։ 2015 թվականին Clash of Clans բջջային հիթը աշխատել է 1.345 մլրդ դոլար։ Համեմատության համար՝ այդ տարի խաղային սարքի ամենաեկամտաբեր խաղը եղել է Call of Duty: Advanced Warfare-ը, որն աշխատել է 355 մլն դոլար։

Music Magpie ռեսուրսը Think Gaming-ի վիճակագրության հիման վրա հաշվարկել է, թե որքան գումար են բերում հանրահայտ բջջային նախագծերը յուրաքանչյուր 5 րոպեում։ Ներկայում առաջատարը Pokemon GO-ն է, որը 5 րոպեում աշխատում է 617 դոլար։ Երկրորդ տեղում Clash of Clans-ն է, որը հեղինակներին բերում է 558 դոլար։ Առաջատարների եռյակը եզրափակում է Candy Crush Saga-ն՝ 503 դոլար եկամտով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել