Картинки по запросу priglashenie«Петербурские ведомости» թերթը 1910թ. հունվարի 2-ին գրել է.
«...Տեղի ուեցավ Ամանորի փոքր ընդունելություն», որին ներկա էր Նորին Մեծություն Ռուսաստանի կայսրը` ընտանյոք հանդերձ, և հրավիրված էին Ռուսաստանի 20 ամենահարուստ մարդիկ:
Հրավիրատոմսերի համարները համապատասխանում էին նախորդ տարվա նրանց կապիտալին` առ 1-ը հունվարի դրությամբ»:
Ապա հրապարակված է հրավիրատոմսերի ցուցակը` ըստ հրավիրատոմսերի համարների:
Ցանկի առաջին երեք տեղերում գտնվում էին Նոբելը (բազմաթիվ նավթահանքերի սեփականատեր), բանկատեր Ռոտշիլդը և ֆաբրիկատեր Զինգերը: Նրանց հաջորդում էին Ռ. Չանդլերը (ավտոմոբիլային ընկերություն), Պ. Շմետսխենը (շոգենավային ընկերություն), և այլք: Իսկ Ռուսաստանի քաղաքացիներից (առանց նկատի ունենալու ազգությունը և կրոնական դավանանքը) այդ ցուցակում կային երեք հոգի` ֆաբրիկատեր Պուտիլովը (12-րդ տեղ), գործարար Մանթաշևը (13-րդ տեղ) և վրաց իշխան գեներալ Դավթո Չիկովանին (20-րդ տեղ):
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել