Hraparak.am-ը գրում է.

Խցիկը Երևանում է, հանկարծ չմտածեք, թե մեր սիրելի ու վիրավոր Գյումրիում է, որը դեռ վերջնականապես չի ապաքինվել երկրաշարժից հետո:  Այնտեղ ապրում է մի բացառիկ մարդ՝ Մաքսիմ Ոսկանյանը՝ եզակի իր գրչով ու հավատով: Նրա բազում աստվածահաճո գործերից միայն մեկ- երկուսը նշեմ: Նա մեզ՝ աշխարհիկներիս է ընծայել Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» աշխարհաբար տարբերակը եւ «Աղոթագիրքը»: Էլ չխոսեմ գրաբարից թարգմանված գրքերի մասին, որոնցից ուզում եմ առանձնացնել Մխիթար Գոշի եւ Սմբատ Գունդստաբլի «Դատաստանագիրքը», Դավիթ Ալավկաորդու «Կանոնագիրքը»… Ո՞ր մեկը թվեմ… Կարդում եմ նման շքեղ հունդ արարող մարդու՝ Մաքսիմ Ոսկանյանի գրառումը, որի մեջ միայն Սեր կա, երախտագիտության զգացում ու ապշում, որ մարդը կարող է հավատով կռվել ու գոհանալ: Մի՞թե բազում բաշխվող տնակներից մեկը չէր սրբագործվի Մաքսիմ Ոսկանյանի ներկայությամբ, էլ չեմ խոսում նվիրողին օծվող օրհնության մասին: Կարդանք գրառումը, իմ բառերը շա՜տ հասարակ են…

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել