Սերը թերևս ամենախենթ և միաժամանակ ամենահիանալի երևույթն է. սկսած հանդիպման առաջին վայրկյանից՝ մինչև խոր ծերություն: Ահա այսպիսի մանրուքներն են երջանկությունը դարձնում իրական և շոշափելի: Սերն իր ողջ հմայքով և գեղեցկությամբ իր նկարազարդումներում է պատկերում նկարիչ Պասկալ Քեմփիոնը: Պարզապես վայելեք այս՝ հոգին ջերմացնող նկարազարդումների շարքը և մի՛ մոռացեք ձեր սերն ու ջերմությունը պարգևել սիրելիին:

Հաճելի շփոթմունք առաջին հանդիպման ժամանակ

Մինչև ականջների ծայրերը սիրահարվել հենց առաջին ժամադրության ժամանակ

Եվ ահավոր անհանգստանալ առաջին համբույրի ժամանակ

Լուռ տաքանալ բուխարու մոտ՝ մեկ սավանով ծածկված

Բազմանշանակ ժպտալ համատեղ նախաճաշների ժամանակ

Ժամերով սառչել դրսում սառնամանիքին՝ միայն թե ավելի շատ ժամանակ միասին անցկացնելու համար

Իսկ հետո երկար ժամանակ իրար հրաժեշտ տալ

Իրար զարմացնել փոքրիկ անակնկալներով

Միասին երեխայություններ անել

Եվ կրկին երեխայություններ անել

Փորձել դուր գալ նրա ծնողներին

Եվ անգամ տարիներ անց նույն ոգևորությամբ սպասել նրա վերադարձին

Ընթրել ողջ ընտանիքով

Միասին զվարճանալ

Իսկ հետո ուրախությամբ նկատել, որ ձեր երեխաները նույնքան երջանիկ են մեծանում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել