Картинки по запросу փաստաբանHraparak.am-ը գրում է.

Նախորդ տարվա վերջին 1730 փաստաբանների շարքերը համալրվեցին ևս 50-ով։ Իրավաբանները, ընդունվելով փաստաբանական դպրոց, սովորում են 1 տարի, ապա ստանում են փաստաբանի որակավորում եւ վկայական: Տարեցտարի ավելանում են փաստաբանների թիվը, թվում է, թե այլոց իրավունքների համար պայքարողները պետք է օրենքի տառից դուրս որեւէ քայլ չկատարեն, սակայն արիուտես, որ նրանցից շատերը հաճախ հայտնվում են իրավապահների ուշադրության կենտրոնում, անգամ` դատվում:  Մեզ տեղեկություններ են հասել մի քանի փաստաբանների մասին, որոնք ունեն դատվածություն: Օրինակ`  փաստաբան Լիլիթ Մանասերյանը դատապարտված է եղել խարդախության համար, Վարդան Նիկողոսյանը դատապարտված է եղել իր վստահորդ տիկնոջը ծեծելու համար, Արմեն Սողոմոնյանը՝ մի երիտասարդ կնոջ մահ պատճառելու համար։ Հարց է առաջանում՝ ինչպե՞ս են այս մարդիկ արտոնագիր ստացել։ Արդյո՞ք արտոնագրեր ստանալիս պահպանվել են օրենքների պահանջները։ «Հրապարակ»-ի հետ զրույցում փաստաբան Վարդան Նիկողոսյանն ասաց, որ դատապարտված է եղել ընդամենը 30 հազար դրամ տուգանքի համար, դատվածությունը մարվել է, անցել է երկու տարի, ընդունվել է փաստաբանական դպրոց, ավարտել և ստացել արտոնագիր։ Նա նաև նշեց, որ սուտ է, թե իր վստահորդին է ծեծել ․«Նա գլխիս սարքել է, դա եղել է 2013 թ։ Եթե Ձեզ հետաքրքիր է, վերցրեք դատավճիռը իմ վերաբերյալ և կարդացեք, հինգ հոգի վկա ասում են՝ մատով չեմ կպել, միայն այդ տիկինն է ասում, որ ինքը ինձ ծեծել է, մարմնական վնասվածքներ չկան, ուղղակի դա քաղաքական պատվեր էր։ Ականատես, կողքը կանգնած վկաները ասում են՝ մատով չի կպել, էդ կինն ա ասել՝ եկել եմ Վարդանի վրա շառ անեմ, գլխին սարքեմ, ինքը իրենց քցել է գետին, դրանից հետո ինձ մեղավոր ճանաչեցին, ի՞նչ կարող եմ անել մեր անարդարադատության դեմ։ Ես դատը հաղթեցի, իր օգտին եղավ Էջմիածնում գտնվող տունը, հետո եկավ ասեց՝ փողերս հետ տուր, էդքան բան»։ Մյուս փաստաբանների` Լիլիթ Մանասերյանի և Արմեն Սողմոնյանի հետ հնարավոր չեղավ կապ հաստատել, մեր բազմաթիվ զանգերը մնացին անպատասխան: 

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել