Tert.am-ը գրում է.
 Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունը կատարելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովի պատժի կրման վայրի հարցը կքննարկվի այն բանից հետո, եթե մինչև հունվարի 19-ը ներառյալ Վճռաբեկ դատարան բողոքներ չներկայացվեն:
 Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վալերի Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը:
 «Վերաքննիչ քրեական դատարանը դեկտեմբերի 19-ին հրապարակեց՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեղադրյալ Վալերի Պերմյակովի դատավճռի և բարոյական վնասի քաղհայցի դեմ ներկայացված բողոքների վերաբերյալ որոշումները, որոնք մերժվեցին: Դրանից հետո մեկամսյա ժամկետում, եթե Վճռաբեկ դատարան բողոքներ չներկայացվեն, ապա մեկ ամսվա ընթացքում պետք է որոշվի Պերմյակովի պատժի կրման վայրը»,-ասաց պաշտպանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել