Lurer.com-ը գրում է.
 Առաջին անգամ Հայաստանի ընտրական համակարգով մինչև 4 տեղ է հատկացվում ամենամեծ ազգային փոքրամասնություններին. եզդիներ, ռուսներ, ասորիներ և քրդեր: Այս մասին նշվում է ապրիլին 2-ին Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ ԵԱՀԿ .ԺՀՄԻԳ ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների հարցերով գրասենյակը հրապարակած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարիքների գնահատման առաքելության զեկույցում:
 «Դրական զարգացում է այն, որ նոր Ընտրական օրենսգրքով յուրաքանչյուր սեռի քվոտան ընտրական ցուցակներում ավելացվել է 20-ից 25 տոկոսով, պահանջելով, որ ցուցակում ընդգրկված թեկնածուների ամբողջ թվով ցանկացած քառյակում ապահովվի յուրաքանչյուր սեռի ներկայացվածությունը։ Եթե նվազ ներկայացված սեռի թեկնածուն չի ստանձնում մանդատը կամ հրաժարվում է իր մանդատից, այն փոխանցվում է ցուցակի նույն սեռի հաջորդ թեկնածուին»,-նշվում է հրապարակված զեկույցում:
 Հիշեցնենք, որ առաջընթաց էր դիտվում նաև այն, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի Հանձնաժողովի նախնական առաջարկությանը համահունչ՝ ոչ ծանր հանցանքների համար դատապարտված անձինք այլևս զրկված չեն ընտրելու իրավունքից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել