Image result for abd al aziz al shaykhԹագավորության գլխավոր մուֆթի Աբդ ալ-Ազիզ ալ-Շայիխն իր այդ որոշումը հիմնավորել է այն պատճառաբանությամբ, որ նման երևույթները հակասում են իսլամի արժեհամակարգին, խեղաթյուրում են բնակչության բարոյական կերպարը, քանի որ կինոթատրոններում հաճախ ցուցադրվում են այնպիսի ֆիլմեր, որոնք անթույլատրելի են, անբարոյական, աթեիստական, իսկ համերգների ժամանակ սովորաբար բավական տարածված են տարաբնույթ անառակությունները:

Նման կերպ, փաստորեն, հոգևոր առաջնորդն ընդդիմացել է կառավարության կողմից երկրում կինոթատրոններ բացելու և համերգներ անցկացնելու լիցենզիաների տրամադրման որոշմանը, ինչը կազմում է Saudi Vision 2030 ծրագրի բաղադրիչներից մեկը, որը ենթադրում է տարբեր զվարճային ծրագրերով նվազեցնել երկրի տնտեսության կախվածությունն ածխաջրածինների վաճառքից: Ընդհանուր առմամբ՝ ծրագիրը ներառում է շուրջ 25 մլն դոլարի 80 նախագիծ:
Փաստորեն, եթե կառավարությունը հաշվի առնի գլխավոր մուֆթիի հորդորը, ապա Սաուդյան Արաբիայի բնակչությունը կշարունակի մնալ ամենաբարոյականն ու առաքինին ամբողջ աշխարհում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել