Lurer.com-ը գրում է.
 2016 թ. համաշխարհային ԶԼՄ-ներում ժամանակ առ ժամանակ տեղեկություններ էին հայտնվում, որ Ջուլիա Ռոբերթսի ընտանիքում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, որքան նախկինում: Ասում էին՝ դերասանուհին բաժանվում է ամուսնուց, նույնիսկ նրան տնից դուրս է հանել՝ նրա համար առանձին տուն գնելով: Այս մասին գրում է Starslife-ը:

46-ամյա օպերատորի նոր տունը գտնվում է այն տնից ոչ հեռու, որտեղ ապրում է Ջուլիան երեխաների հետ: Այս քայլին դերասանուհին գնացել է 14 տարվա ամուսնությունից հետո, որովհետև հոգնել է կուտակված պահանջներից և տարաձայնություններից:

Երևում է՝ այս տեղեկությունը ճիշտ է. օրերս պապարացիները Ջուլիային տեսել են փողոցում անհայտ տղամարդու հետ համբուրվելիս:

Լուսանկարներում երևում է, որ Ջուլիան և նրա նոր սիրելին նախ ջերմորեն համբուրվում են, գրկում իրար, հետո ինչ-որ բան են պարզում: Ականատեսների խոսքով՝ Ջուլիան և անծանոթ տղամարդը երջանիկ են եղել միմյանց ընկերակցությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել