Իրանի ցավերի զգալի մասը պայմանավորված է միջողային սկավառակների հիվանդություններով, օրինակ՝ ճողվածքներով:

Եթե քեզ միջողային սկավառակի ճողվածք են ախտորոշել, պետք չէ անմիջապես վիրահատության դիմել, կա նաև այլ լուծում՝ օզոնոթերապիան:

 

 Картинки по запросу

Միջողային ճողվածքի ախտանիշերը

Գոտկային մասի միջողային ճողվածք
Առաջանում է ցավ մեջքի ստորին մասում, որը հասնում է ոտքերին: Կարող է վերջույթների թմրության զգացում առաջանալ:

Պարանոցի մասի միջողային ճողվածք
Ախտանիշերն են՝ ցավային զգացողությունները պարանոցի, գլխի, ուսերի հատվածում:

Կրծքային մասի միջողային ճողվածք
Ուղեկցվում է կրծքի շրջանում ցավով, այդ ցավի դեպքում դեղերը չեն օգնում:

Ճողվածքի բուժում

Օզոնոթերապիան ճողվածքի դեպքում հրաշալի որոշում է, չէ՞ որ հիվանդների մեծ մասը նույնիսկ չի գուշակում, որ այդ հիվանդությունը ենթակա է ոչ վիրահատական բուժման:

Դա յուրահատուկ տեխնիկա է, որը վնասված սկավառակի և հարողնաշարային մկանների մասում օզոնի ներարկումների կուրս է:

Օզոնը կարող է նվազեցնել ճողվածքի ծավալը և կօգնի արտադրել օրգանիզմին անհրաժեշտ հակաօքսիդանտներ, որոնք չեզոքացնում են տոսքինները: Օզոնը նաև ունի ցավազրկող հատկություններ, վերացնում է մկանային սպազմները:

Ցավոք, այս պորցեդուրան ոչ բոլորին է հարմար: Շարժողական գործառույթների խախտումներ և արթրոզ ունեցող մարդկանց պրոցեդուրան հակացուցված է:

Հակացուցված է նաև հղիության, հեմոֆիլիայի, օզոնից ալերգիայի, արյան մակարդման խախտման, տենդի դեպքում, նաև չի կարելի օզոնով թերապիա կատարել մինչև 6 տարեկան երեխաներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել