ԵԱՀԿ ԺՄԻԳ զեկույցի ամփոփ տվյալներում ծանոթանում են այդ կառույցի կողմից տրված գնահատակններին՝ կապված ՀՀ ընտրական նոր օրենսգրքի հետ կապված։ Կառույցը հիմնականում դրական է գնահատել Հայաստանի ընդդիմության, իշխանության ու քաղհասարակության կողմից ձեռք բերված համաձայնությունները՝ ընդգծելով, որ մեծ հաշվով հանրային լայն քննարկումները տեղի են ունեցել, ու նոր ընտրակարգը ավելի մեծ հնարավորություն ունի արտահայտելու ժողովրդի կարծիքն ու ընտրություններին նրա մասնակցությունը։ Գլխավոր ձեռքբերումներից է նաև այն հանգամանքը, որ այս զեկույցում քաղաքական գործընթացներին մասնակցելու լայն հնարավորություն է տրվում ազգային փոքրամասնություններին՝ ռուսներին, եզդիներին, քրդերին, հույներին։ Հայաստանում, մեծ հաշվով, այդ ժողովուրդների տոկոսը կազմում է հինգ։ Եվ նրանք, իհարկե, հանրության բաղկացուցիչ մասն են ու ՀՀ քաղաքացի։ Հետևաբար ինչ-որ չափով նրանք նույնպես պետք է ներկայացված լինեն ոչ միայն գործադիր իշխանությունում, այլև օրենսդիրում իրենց ավելի լիարժեք քաղաքացի զգալու համար։ Սա է պահանջում ժողովրդավարությունը։ Հայաստանի բնակչությունը պարզապես 95 տոկոսով մոնոէթնիկ է, և մենք՝ սովորական շարքային քաղաքացիներս, հաճախ մոռանում ենք, որ ազգային փոքրամասնությունները նույնպես մեր սոցիումի անբաժան մասն են։ Եվ մեկ կարևոր դրույթ։ Նոր ընտրական օրենսգրքով մատնանշվում է կանանց՝ քաղաքական գործընթացներին ավելի լայն չափով ներգրավվածությունը։ Տարիներ շարունակ Հայաստանում կանայք կաշկանդված են եղել այդպիսի գործառույթներով զբաղվելու համար, և հիմա նրանց հնարավորություն է տրվում ամենաբարձր մակարդակով քաղաքականությամբ զբաղվելու։ 2017 թվականի պառլամենտական ընտրություններում արդեն մի քանի կուսակցություններում կտրուկ ավելացել է կանանց թիվը, ընդ որում՝ նրանք հայտ են ներկայացրել առաջադրվելու նաև ռեյտինգային քվեարկությունների ժամանակ։ Անշուշտ, այս կուլտուրան Հայաստանում լայնորեն կիրառվելու է առաջին անգամ, ուստի արդյունավետության տեսանկյունից արդյունքները միգուցե այնքան էլ գոհացուցիչ չլինեն։ Սա հիմնականում կապվում է հանրության պատկերացումներում կանանց դերի վերաբերյալ ունեցած կարծրատիպերի հետ, մինչդեռ արևմտյան երկրներում կանանց մասնակցությունը ընտրական գործընթացներին ոչ միայն կարևորվում է, այլ շատ տեղերում հենց հանդիսանում է որոշիչ գործոն։ Սա, իհարկե, թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության հաջողությունն է։ Նշենք, որ ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի առաջարկությամբ և Հայաստանի քաղաքական ուժերի հաստատմաբ նոր ընտրական համակարգով չորս տեղ է հատկացվելու ազգային փոքրամասնություններին։ Մնում է, որ սրանք ռեալիզացվեն ու արդյունք գրանցեն արդեն ընտրություններից հետո։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել